Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Սևանա լճից այս տարի բաց կթողնվի 170 մլն խմ ջուր

Սևանա լճից այս տարի բաց կթողնվի 170 մլն խմ ջուր
30.05.2013 | 16:08

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական տվյալներով, Սևանա լճից այս տարի նախատեսվում է բաց թողնել 170 միլիոն խմ ջուր: Սևանա լճից այս տարվա ջրառը սահմանող որոշման նախագծի համաձայն` հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով ջրառի չափաքանակը կսահմանվի մինչև 170.0 մլն խմ: 170 մլն խմ-ն այն առավելագույն չափաքանակն է, որը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս բաց թողնել լճից:

Նշենք` 2012 թվականին, Սևանա լճից բաց թողվեց 320 մլն խմ ջուր, ինչն առաջացրեց հասրակության բողոքը: ՀՀ կառավարությունը որոշումը բացատրեց նրանով, որ ջրամբարներում ջուր չկա ոռոգումն ապահովելու համար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ